Չեմպիոնների լիգա․ ՊՍՎ-ն ջախջախեց Գալաթասարային, Մալմյոն ուժեղ գտնվեց հյուսիսային դերբիում և այլ արդյունքներ (տեսանյութեր)
Չեմպիոնների լիգայում կայացան որակավորման 2-րդ փուլի հերթական հանդիպումները: Նիդերլանդական ՊՍՎ-ն խոշոր հաշվով ջախջախեց թուրքական «Գալաթասարային» 5-1 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Էրան Զահավին (նաև գոլային փոխանցում), երկու գոլ խփեց Մարիո Գյոտցեն:
Ղազախական «Կայրաթը» դիմակայության առաջին խաղում սեփական հարկի տակ հաղթեց սերբական «Ցրվենա Զվեզդային»: Տանտերերը հաղթեցին 2-1 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանն ամբողջական հանդիպում անցկացրեց: Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց:
Շվեդական «Մալմյոն» 2-1 հաշվով հաղթեց ֆիննական ՀԻԿ-ին, իսկ լեհական «Լեգիան» նույն հաշվով հաղթեց էստոնական «Ֆլորային», իսկ հունական «Օլիմպիակոսը» նվազագույն հաշվով հաղթեց «Նեֆթչիին»՝ 1-0
«Մուրա» (Սլովենիա)-«Լուդոգորեց» (Բուլղարիա) և «Սլովան» (Սլովակիա)-«Յանգ Բոյս» (Շվեյցարիա) հանդիպումներում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի։
Պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 27-28-ը: