Երասխի համայնքապետի վիրավորումը շատ ավելի բարդ էր, քան սկզբում կարծել են բժիշկները. Օղիկյանի ընտանիք. Armdaily
Թշնամին հուլիսի 19-ին կրակ էր բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Նախիջևանյան սահմանի կողմից Երասխի դիրքերի ուղղությամբ բացված կրակին զուգահեռ ադրբեջանցիները հրդեհել էին նաև հայկական դիրքերը։ Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը շտապել էր դիրքեր՝ մասնակցելու հրդեհաշիջման աշխատանքներին ու վիրավորվել էր ուսից՝ թշնամու բացած կրակի հետևանքով։
Վերջինիս շտապ տեղափոխել էին Երևան։
ArmDaily.am-ի հետ զրույցում Օղիկյանի բարեկամներից մեկն, ով չցանկացավ հանրայնացնել իր անունը, տեղեկացրեց, որ թեևը վիրահատել են, այժմ իրեն լավ է զգում։
«Վիրավորումը շատ ավելի բարդ էր եղել, քան սկզբում բժիշկները պատկերացրել էին»,-ասաց նա։
Նա տեղեկացրեց, որ վիրավորվելու ժամանակ նաև բեկորներ են մխրճվել Երասխի համայնքապետի ուսի մեջ, դիմացից և դուրս եկել մեջքի հետևի հատվածից, ինչն էլ բավականին բարդ վնասվածքի արդյունք է դարձել։
Նա հավելեց նաև, որ այժմ վերականգնողական փուլում է Ռադիկ Օղիկյանը Աստղիկ ԲԿ-ում։