Արքայազն Ուիլյամի և Քեյթի քայլերը զայրացրել և վեճ են հասունացրել թագավորական ընտանիքում
Բրիտանիայի թագավորական ընտանիքում մեծ վեճ է հասունանում: Վեճը ծագել է փոքրիկի կնունքի հետ կապված, քանի որ կնունքին չեն հրավիրվել թագավորական ընտանիքի մի շարք անդամներ:
Օրինակ' կնունքին ներկա չի լինելու երեխայի տատիկի քույրը: Նրանք իրենց որոշումը հետևյալ կերպ են մեկնաբանում, որ այդպիսի միջացառումները պետք է նեղ անձնական և ընտանեկան շրջանակներում տոնել: Երեխայի 6 քավորների անունները դեռ չեն հրապարակվել: Ընտանիքի անդամներին չհրավիրելը համարվում է ավանդույթների խախտում:
Մյուս խախտումը, որ արարողությունը տեղի է ունենալու ոչ թե Բուքինգհեմյան պալատում, այլ Սենթ Ջեյմսկիի պալատում: Արարողությունը նախատեսվում է իրականացնել հոկտեմբերի 23-ին: Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի այս քայլը զայրացրել է թագավորական ընտանիքին: