Բայդենը հայտնել է, որ հնարավոր չէ դադարեցնել «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ հնարավոր չէ դադարեցնել «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը: Այս մասին նա հայտարարել է CNN-ի եթերում տրված հարցերի պատասխանների ժամանակ, գրում է Kp.ru-ն:
Երկրի ղեկավարը նաև նշել է, որ ծրագրի իրականացման գործընթացը 99% է կազմում: Նա «Հյուսիսային հոսք 2» գործարքի համատեքստում հայտարարել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը պարտավորվել է անհրաժեշտության դեպքում պատասխանել Ռուսաստանին: