Սպիտակ տունը տեղեկացրել է Զելենսկիի` Միացյալ Նահանգներ այցի ամսաթիվը
ԱՄՆ-ն սպասում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցին Վաշինգտոն օգոստոսի 30-ին: Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը:
«Նախագահ Բայդենը անհամբեր սպասում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ Սպիտակ տանը 2021 թվականի օգոստոսի 30-ին կայանալիք հանդիպմանը», - ասված է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակիի հայտարարության մեջ:
Նրա խոսքերով` այցը նպատակ ունի վերահաստատել «ԱՄՆ-ի անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը` Դոնբասում և Ղրիմում շարունակվող ռուսական ագրեսիայի պայմաններում»:
Բացի այդ, Փսակին նշել է, որ Զելենսկիի ապագա այցը «կհաստատի երկու երկրների սերտ համագործակցությունը էներգետիկ անվտանգության ոլորտում և աջակցությունը նախագահ Զելենսկիի ՝ կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերին և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված բարեփոխումների ծրագրի իրականացմանը»: