Էրդողանը հայտարարել է, որ Կիպրոսը չի կարող ՆԱՏՕ մտնել առանց Թուրքիայի համաձայնության
Կիպրոսի մուտքը ՆԱՏՕ անհնար է, քանի դեռ Թուրքիան չի տվել իր համաձայնությունը, ասել է հանրապետության նախագահ Թայիփ Էրդողանը, փոխանցել է ՌԻԱ Նովոստի-ն:
«Եթե նայեք ՆԱՏՕ-ի փաստաթղթերին, ապա քանի դեռ մենք դրական պատասխան չենք տվել, Հարավային Կիպրոսի մուտքը ՆԱՏՕ ոչ մի պարագայում հնարավոր չէ: Թուրքիայի կառավարությունն այժմ այնպիսին չէ, ինչպիսին այն ժամանակ, երբ Հունաստանին ընդունեցին ՆԱՏՕ: Այժմ այստեղ մենք ենք: Նրանք չեն կարողանա շրջանցել (վետոն) Թուրքիային», - թուրք լրագրողներին ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն կատարած այցի ավարտին ասել է Էրդողանը: Նրա խոսքերը մեջբերել է Aydinlik թերթը:
1974 թվականից Կիպրոսը փաստացի բաժանված է հունական եւ թուրքական համայնքների միջեւ: 1983 թվականին կղզու հյուսիսում հռչակվեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը չի ճանաչվել միջազգային հանրության կողմից: Միայն Կիպրոսի Հանրապետությունն է մնում միջազգայնորեն ճանաչված՝ փաստացի վերահսկելով կղզու հարավը: Կղզու հունական եւ թուրքական համայնքները երկար տարիներ բանակցություններ են վարել Կիպրոսի քաղաքական վերամիավորման շուրջ, սակայն դեռ չեն հասել հաջողության: