Մարթան՝ Օլիմպիական խաղերի ռեկորդակիր
Կանանց Բրազիլիայի հավաքականի հարձակվող Մարթան դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով հինգ Օլիմպիական խաղերում առնվազն մեկ գոլ է խփել:
Չորեքշաբթի օրը բրազիլացիները Տոկիոյի Խաղերի խմբային փուլի առաջին խաղում 5։0 հաշվով ջախջախեցին Չինաստանի հավաքականին:
9-րդ և 74-րդ րոպեներին Մարթան աչքի ընկավ գոլերով: Նա Օլիմպիական խաղերում իր առաջին գոլը խփել էր 2004 թ.-ին Աթենքի մրցաշարում։ Մարթան երկու անգամ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է դարձել Բրազիլիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի հետ (Աթենք 2004 և Պեկին 2008)։
Նշենք, որ 2019թ Աշխարհի առաջնությունում նա դարձավ ևս մեկ ունիկալ ռեկորդի հեղինակ․ նա միակ ֆուտբոլիստն է (թե տղամարդկանց, թե կանանց շրջանում), ով գոլ է խփել 5 ԱԱ-ներում։