Դերասան Մայքլ Դուգլասը ստել է իր հիվանդության մասին
69-ամյա դերասան Մայքլ Դուգլասը հանդես է եկել անսպասելի հայտարարությամբ: Նա հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ իր հիվանդությունը կապված կոկորդի քաղցկեղի հետ ճիշտ չի եղել: Նա այդ քայլին գնացել է, քանի որ չի ցանկացել խաթարել ֆիլմի պրեմիերան:
Մայքլի հիվանդության մասին հայտնի էր դարձել 2010 թվականին: Բուժման կուրս անցնելուց հետո բժիշկներն ասել էին, որ նա առողջ է: Նա լիովին առողջացել էր 2011 թվականին:
«Բժիշկս առաջարկեց, որ ես հայտարարեմ քաղցկեղով հիվանդ լինելու մասին: Ես նրան հարցրեցի, թե ինչու չեմ կարող ասել ճշմարտությունը, իսկ բժիշկս ասաց, որ այդ դեպքում իմ լեզուն կկտրեն' վիրահատության ենթարկելով: Լեզուս այդ ժամանակ պարզապես մի փոքր այտուցված էր»,- ասել է դերասանը: