Ստաս Պիեխայի 7-ամյա որդուն ծեծի են ենթարկել․ նա ուղեղի ցնցումով տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկար)
Ռուսական շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչ Ստաս Պիեխայի 7-ամյա որդուն՝ Պետյային, ուղեղի ցնցումով տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով փոքրիկի մոր՝ Նատալյա Գորչակովայի ինստագրամյան հրապարակմանը։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Սանկտ Պետերբուրգի մոտակա Ռոշինո ավանում, մոր և հարազատների հետ հանգստանալիս, երեխան ծեծի է ենթարկվել։
Հայտնի է, որ հարակից տանն ապրել է ֆուտբոլային մրցավար Վլադիսլավ Բեզբորոդովի կինը՝ 3 երեխաների հետ։ Պետյան ընկերացել է մրցավարի տղաներից մեկի հետ, ինչը դուր չի եկել Բեզբորոդովային և նա որդուն արգելել է շփվել Պետյայի հետ։ 7-ամյա երեխան բարկությունից մատիտով ծակել է հարևանների փչովի լողավազանը, ինչին ի պատասխան ֆուտբոլային մրցավարը բռնել է 7-ամյա երեխայի ձեռքից և նրան ուժգին հարվածել գետնին։
Հայտնի է, որ Ստաս Պիեխան և Պետյայի մայրը մի քանի տարի առաջ ամուսնալուծվել են, սակայն երգիչը մասնակցում է երեխայի դաստիարակությանը։