ԱՄՆ-ում վաճառքի է հանվել ավտոմեքենայի և մոտոցիկլետի ուշագրավ հիբրիդ (լուսանկարներ)
Ամերիկյան Օհայո նահանգում վաճառքի է հանվել 1986 թվականի արտադրության Pulse մոդելը, որը երկտեղ մեքենա է:
Ինչպես գրում է Motor.ru-ն, այն մոտոցիկլետի և դասական ավտոմեքենայի սիմբիոզ է: Մեքենայի թափքը պատրաստված է ապամանրաթելային հումքից: Մեքենան զինված է 50 ձիաուժ հզորությամբ շարժիչով, որը թույլ է տալիս 100 կմ/ժամ արագությունը զարգացնել 15 վայրկյանում:
Արտասովոր տրանսպորտային միջոցը կարելի է ձեռք բերել 9300 դոլարով: Այն ստեղծել են Owosso Motor Car ամերիկյան ընկերության ինժեներները: Նման մեքենաները տարածված են եղել անցյալ դարի 80-ականների կեսերին:
Մեքենան համալրված է 8 դյույմ անվադողերով, որոնք ապահովում են մեքենայի հավասարակշռությունը շրջադարձերի ժամանակ: Սրահում երկու կաշեպատ նստելատեղ է տեղադրված: