Ամենախոշոր ադամանդը վաճառքի կհանվի
Ժնևում կայանալիք աճուրդի ժամանակ վաճառքի կհանվի աշխարհում ամենախոշոր գազարագույն ադամանդը:
Այն 15 կարատանի է: Մասնագետներն այն գնահատել են մոտ 20 միլիոն դոլար: Այս մասին հայտնում է «Ռոսիա 24»-ը:
Գազարագույն ադամանդը համարվում է ամենաքիչ հանդիպողը: Դրա համար այն առավել թանկ է գնահատվում: Աճուրդը կկայանա "Christie's"-ում: