Թուրքիան կանգնած է կորոնավիրուսային համավարակի նոր ալիքի շեմին, ինչը պայմանավորված է «Դելտա» շտամի տարածմամբ
Թուրքիան կանգնած է կորոնավիրուսային համավարակի նոր ալիքի շեմին, ինչը պայմանավորված է Covid-19-ի «Դելտա» հիմնամանրէի տարածմամբ, հայտնում է Ahval թերթը՝ վկայակոչելով կառավարության գիտական խորհրդի անդամ Սերափ Շիմշեք Յավուզին։
«Հունիսի սկզբին մենք նշել էինք, որ սահմանափակումները վերացնելը ճիշտ չէ, քանի որ գիտեինք, որ «Դելտա» հիմնամանրէն արագ կտարածվի։ Մենք ցանկանում էինք ամառն անցկացնել սահմանափակումներով և մինչև սեպտեմբեր բոլորին պատվաստել», - ասել է Յավուզը։
Երկուշաբթի Թուրքիան հայտարարել էր կորոնավիրուսով վարակման 7667 նոր դեպքի մասին՝ ընդհանուր վարակակիրների թիվը հասցնելով 5,47 միլիոնի։ Մինչև հիմա, առողջապահույան նախարարության տվյալների համաձայն, պատվաստվել է բնակչության 33,9 տոկոսն ամբողջությամբ, իսկ 62,9 տոկոսը ստացել է պատվաստանյութի առաջին չափաբաժինը։
Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոչան նշել է, որ անցյալ շաբաթվա համեմատությամբ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 30 տոկոսով: Նա կոչ է արել հեռու մնալ փակ և մարդաշատ վայրերից։