Տոկիոյի Ամառային Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանն ամերիկյան պատվիրակությունը գլխավորելու է ԱՄՆ առաջին տիկին Ջիլլ Բայդենը
Տոկիոյի Ամառային Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ ամերիկյան պատվիրակությունը գլխավորելու է ԱՄՆ առաջին տիկին Ջիլլ Բայդենը, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կայանալու է հուլիսի 23-ին՝ Տոկիոյում, որով էլ տրվելու է խաղերի մեկնարկը:
Կազմակերպիչները որոշել են մրցելույթերն անցկացնել առանց հանդիսականների, անգամ մրցաշարերի անցկացման վայրերում փակ կլինի մուտքը նաև տեղացի այցելուների համար:
Նման սահմանափակման պատճառը կորոնավիրուսային համավարակով պայմանավորված նախազգուշական նկատառումներն են՝ վարակի տարածման ռիսկը կանխելու համար: