Երկրպագուները չեն ճանաչել Նելլի Ուվարովային
Ռուսական հայտնի «Մի՛ ծնվիր Հմայիչ / Не роись красивой» հեռուստասերիալի գլխավոր դերակատար Նելլի Ուվարովան «Երեկոյան Ուրգանտ / Вечерний Ургант» հաղորդման հյուրն էր, բայց երկրպագուները զարմացած էին, նրանք չեն ճանաչել իրենց սիրելի դերասանուհուն:
Հաղորդման Ինսթագրամի էջում հրապարակվել էր հետևյալ լուսանկարը, որտեղ Նելլին բավական փովել է, գիրացել, փոխել սանրվածքի գույնը:
Հիշեցնենք, հեռուստասերիալը պայթեցրել էր ռուսական հեռուստասերիալային ինդուստրիան, երևի չկար մարդ, ով ականջի ծայրով չէր լսել տգեղ աղջկա արկածների մասին, և չկար աղջիկ, ով չէր հուզվում ու չէր հետաքրքրվում Կատյա Պուշկարյովայի ճակատագրով: Տգեղ աղջկա դերը մարմնավորելու համար հատուկ կանչվել էր այն ժամանակ անհայտ Նելլի Ուվարովան, դա դիտավորյալ արված քայլ էր, քանի որ հրեշից գեղեցկուհի վերաճումը պետք է լիներ հանդիսատեսի աչքի առջև, իսկ եթե դերը կատարեր արդեն հայտնի դերասանուհի, ինտրիգ չէր լինի, բոլորը կիմանային, թե դերասանուհին ինչ գեղեցիկ է իրական կյանքում: