Էկոնոմիկայի նախարարությունում սկանդալ է հասունանում. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Մինչ իշխանական վերին օղակներում հիացած են Մենյուի Վահանով` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանով, պարզվում է` նախարարությունում սկանդալ է հասունանում:
«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` նախարարի որոշ տեղակալներ մտադիր են Քերոբյանի վերանշանակման դեպքում` ինքնակամ հրաժարական տալ: Պատճառը ոչ միայն Քերոբյանի հետ համատեղ աշխատելու անհնարինությունն է, այլ այն, որ վերջինս չի տիրապետում ոչ իրավիճակին, եւ ոչ էլ իր գործառույթներին:
Ըստ մեր աղբյուրի` Հայկական «Մենյու» ընկերության հիմնադիր Քերոբյանը, իր հին աշխատանքի «հովերով» տարված, նախարարությունը դարձրել է «ճ» կլասի ընկերություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: