Լավրովը Էրդողանի՝ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն այցից հետո հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի արտգործնախարարի հետ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի իր պաշտոնակցի՝ Նիկոս Քրիստոդուլիդիսի հետ՝ քննարկելով Ֆամագուստա քաղաքի Վարոշա փակ շրջանի շուրջ իրավիճակի բարդացման և կիպրական խնդրի հետագա կարգավորման վրա հետագա հետևանքների հարցը, հաղորդում է ТАСС-ը:
Հեռախոսազրույցը, ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության, կայացել է Լավրովի նախաձեռնությամբ:
Ռուսական կողմից շեշտվել է, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի իրագործումն անհրաժեշտություն է, ըստ որոնց՝ Կիպրոսում պետք է ստեղծվի երկհամայնք դաշնություն հունա-կիպրական և թուրքա-կիպրական համայնքների ուղիղ բանակցությունների արդյունքում: Բանակցությունների ընթացքում ընդգծվել է, որ անհրաժեշտ է խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա ապակայունացման և կիպրական խնդրի կարգավորման հարցում հավելյալ խոչընդոտների առաջացման:
1984 թ. ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած թիվ 550 բանաձևի համաձայն՝ Կիրպոսի չեզոք գոտում տեղակայված Վարոշա քաղաքը պետք է մնա որպես չեզոք հատված, մինչև այնտեղ կվերադառնան 1974 թ. վտարված հույն-կիպրացի սեփականատերերի հետնորդները, իսկ 1992 թ. թիվ 789 բանաձևով նախատեսվում է այդ շրջանի վերադարձ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտի, որն այժմ, փաստացի, վերահսկում են Թուրքիայի զորքերը: Չնայած այս բանաձևերի պահանջներին, 2020 թ. հոկտեմբերի 8-ին ինքնահռչակ ու միջազգայնորեն չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ղեկավարությունը թույլատրեց զբոսաշրջիկների մուտքը Վարոշիայի առափնյա հյուսիսային թաղամասեր:
Հատկանշական է, որ հուլիսի 20-ին Կիպրոսի Թուրքական Հանրապետություն է այցելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Հյուսիսային Կիպրոսյի հյուսիսային հատվածի օկուպացման 47-րդ դարվան նվիրված միջոցառումներին մասնակցելու՝ հայտարարելով, որ Ադրբեջանը կճանաչի ինքնահռչակ պետական կազմավորման անկախությունը: