ԱՄՆ-ը և Գերմանիան համաձայնության են եկել «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցման հարցում
ԱՄՆ-ը և Գերմանիան համաձայնության են եկել «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցման հարցում, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է ամերիկյան «The Wall Street Journal» պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ըստ ամերիկյան պարբերականի՝ երկու երկրները համաձայնություն ձեռք բերելու մասին կհայտարարեն հուլիսի 21-ին:
Հաղորդվում է, որ ամերիկյան վարչակազմը ետ է կանգնել գազամուղի կառուցմանը դիմադրելու դիրքորոշումից, իսկ Գերմանիան իր հերթին պարտավորություն է ստանձնելու աջակցել Ուկրաինային էներգետիկ նախագծերի և դիվանագիտական ոլորտներում:
Ավելի վաղ էլ Bloomberg գործակալությունը, իր աղբյուրներին հղում տալով, հայնտել էր, որ կողմերը մոտ են համաձայնություն ձեռք բերելուն, ըստ որոնց՝ Գերմանիան կարող է նաև պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, եթե հիմքեր լինեն եզրակացնելու, որ Մոսկվան էներգառեսուրսների տարանցումն այդ թվում «Հյուսիսային հոսք-2» գազամուղի միջոցով փորձում է մեկուսացնել Ուկրաինային: