Իրանում շահագործման է հանձնվել նոր խոշոր նավթամուղ
Իրանում շահագործման է հանձնվել նոր խոշոր նավթամուղ, որն անցնում է երկրի հարավային շրջանով և թույլ է տալիս օրական 300 000 բարել նավթ արտահանել՝ լցանավերը բեռնելով Օմանի ծովում գտնվող նավահանգստում:
Ինչպես հաղորդում է «Թասնիմ» գործակալությունը՝ հղում անելով Իրանի նավթի նախարարության ներկայացուցիչներին, նոր գործարկված նավթամուղով նավթահումքն առաջին անգամ հասել է Օմանի ծով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը:
Իրանի պետական նավթային ընկերության մասնաճյուղը հանդիսացող PEDEC-ից հայտնել են, որ նավթամուղի առաջին գիծը թույլ կտա օրական 300 000 բարել նավթահումք տեղափոխել տարածաշրջանում ստեղծված նոր արտահանման ենթակառուցվածքներով:
2 մլրդ դոլար արժեցած նավթամուղը սկսվում է Բուշեր նահանգի հարավարևմտյան շրջանից և հասնում Իրանի հարավարևելյան ափեր: