Պետք է պահպանենք Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցներն այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան С-400 համալիրներ ունի․ Ռոբերտ Մենենդես
Միացյալ Նահանգները պետք է ուժի մեջ պահի Թուրքիայի դեմ սահմանված միակողմանի պատժամիջոցները, քանի դեռ Անկարան չի հրաժարվել Ռուսաստանից գնած С-400 զենիթահրթիռային համակարգերից:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնում առաջադրված Քերըն Դոնֆրիդը:
«Մենք պետք է պահպանենք Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցներն այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան С-400 համալիրներ ունի»,- ասել է ամերիկացի պատգամավորը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Սենատի Արտաքին հարցրով հանձնաժողովում ընթացող լսումներում՝ պատասխանելով հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսի հարցերին:
Դոնֆրիդի թեկնածությունն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջադրել էր ապրիլին: Նոր պաշտոնում նրա թեկնածությունը հաստատելու է Սենատը: