Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող զինված խմբավորումները գնդակոծել են Հալեպի հումանիտար միջանցքը
Հալեպի հումանիտար միջանցքը ականանետային գնդակոծության է ենթարկվել Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող զինված խմբավորումների միջև բախումների ժամանակ: Այս մասին երեքշաբթի հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի փոխծովակալ Վադիմ Կուլիտը։
«Երեկ Հալեպի նահանգի Էլ-Բաբ քաղաքի շրջանում Աբու Զեյդին անցակետի և հումանիտար միջանցքի ականանետային գնդակոծություն է տեղի ունեցել միմյանց հետ հակամարտող անօրինական զինված խմբավորումների միջև»,- ճեպազրույցի ժամանակ նշել է Կուլիտը:
Նա ընդգծել է, որ նման միջադեպերը վտանգ են ստեղծում խաղաղ բնակչության տեղաշարժի համար: