Պապարացիները Ջեյ Լոյին նկատել են Լոս Անջելեսում 65 միլիոն դոլար արժողությամբ վերանորոգվող տան շինհրապարակում (լուսանկարներ)
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսին նկատել են Միացյալ Նահանգների Արևմտյան ափում վերանորոգվող տանը, գրել է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հրապարակելով պապարացիների կողմից արված լուսանկարները։
Լոպեսը ցույց է տվել, որ սիրելիի՝ 48-ամյա դերասան և ռեժիսոր Բեն Աֆլեքի հետ հարաբեությունները լուրջ են, քանի որ նրան նկատել են Բել Էյր հայտնի թաղամասում գտնվող տան շինհրապարակում, որն իր ժամանակավոր տնից շատ հեռու չէ։
Պապարացիների կողմից հրապարակված լուսանկարներում 51-ամյա Լոսպեը կրում է սև սպորտային տաբատ, սպիտակ տոպ և The Kooples ապրանքանիշի սպիտակ սպորտային կոշիկներ։ Նա իր տեսքն ամբողջացրել է ոսկեգույն ականջօղերով և արևային ակնոցով։
Երգչուհին սկզբում զրուցել է ճարտարապետներից մեկի հետ, ապա աստիճաններով բարձրացել տանիք։ Բեն Աֆլեքը նրա հետ չի եղել, սակայն նրանց ավելի վաղ նկատել էին Բել Էյրում 65 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այցելելիս։ Առանձնատունը, որը կառուցված է մոտ 2900 քառակուսի մետր տարածքի վրա, ունի 8 ննջարան և 12 լոգասենյակ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Լոպեսին, որը հաջորդ շաբաթ կդառնա 52 տարեկան, նկատել էին իր սիրելիի՝ 48-ամյա դերասան և ռեժիսոր Բեն Աֆլեքի և իր երեխաների հետ Սանտա Մոնիկայում տուն փնտրելիս։ Զույգը մի քանի տարբեր տուն էր նայել՝ ենթադրաբար փորձելով հարմար մի բան գտնել համատեղ կյանքի և 5 երեխաների համար։