Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6 միլիոնը
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 23 770-ով, դա նվազագույն ցուցանիշն է հուլիսի 6-ից ի վեր: Ընդամենը քովիդ է ախտորոշվել 6 006 536 մարդու մոտ, հուլիսի 20-ին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հարաբերական արտահայտությամբ նոր դեպքերի աճը կազմել Է 0,4 տոկոս: Մասնավորապես, Մոսկվայում մեկ օրում կորոնավիրուսով է վարակվել 3188 մարդ, դա նվազագույն մեծությունն է հունիսի 6-ից ի վեր: Ընդամենը քաղաքում հայտնաբերել են 1 470 330 վարկակվածներ համավարկի սկզբից ի վեր:
Մեկ օրում մահացու դեպքերի թիվն աճել է 784-ով՝ մեկ օր առաջվա 719-ի համեմատ` հասնելով մինչև 149 922: Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել է 22 218-ով: Ընդհանուր արդեն ապաքինվել է 5 382 213 մարդ: