Հնդկաստանում հայրը խեղդել, իսկ հետո կացնով գլխատել է իր 8 ամսական որդուն
Հնդկաստանի Նարիան Պուրվա գյուղի բնակիչ Ռադջկումար Չաուրսիայն կացնով կտրել է իր 8 ամսական երեխայի գլուխը: Ոստիկանությունը նրան հարցաքննության ենթարկելով պարզել է, որ նա այդ քայլին գնացել է հանուն Աստվածուհի Կալիի: Նա որդուն զոհաբերել է հանուն այդ աստվածուհու:
Մինչ այդ հայրը երեխային խեղդել է լոգարանում և կնոջ' երեխայի մոր առաջ գլխատել երեխայի գլուխը: Կնոջ գոռոցից հետո, ամուսինը փորձել է փախուստի դիմել, սակայն հարևանները բռնել են նրան հանձնել ոստիկանություն:
Երեխայի հոր խոսքով' ինքն այդ քայլին դիմել է, քանի որ աստվածուհին է նման հրաման տվել: Այդպիսով՝ բոլոր այն ընտանիքները, որտեղ երեխա չկա' կլցվի երջանկությամբ: Ոստիկանությունից նրան անմիջապես տեղափոխել են հոգեբուժարան' ստուգելու նպտակով: Տարվում է քննություն: Միայն հայտնի է, որ հայրը չի զղջում իր արածի համար: