«Դարակազմիկ իրադարձություն է». ՄՕԿ-ը պատմության մեջ առաջին անգամ փոխել է օլիմպիական կարգախոսը
Տոկիոյում կայացած Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նստաշրջանում հաստատվել է Օլիմպիական խաղերի կարգախոսի փոփոխությունը. «Ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ՝ միասին» (լատիներեն ՝ «Citius, altius, fortius - communis»): Տեքստին ավելացվել է «միասին» բառը: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:
Համապատասխան որոշումն ընդունվել է միաձայն: Օլիմպիական խաղերի կարգախոսը 1894 թվականից ի վեր փոխվել է առաջին անգամ:
«Սա դարակազմիկ իրադարձություն է»,-ասել է ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը, որը փոփոխությունների նախաձեռնողն էր:
Օլիմպիական խաղերը կմեկնարկեն ուրբաթ՝ հուլիսի 23-ին, և կշարունակվեն մինչև օգոստոսի 8-ը: