Էրդողանի այցը Հյուսիսային Կիպրոս նպատակ ունի հիշեցնել թուրքական օկուպացիայի մասին՝ առանց կողմերի միջև խաղաղ բանակցությունները տապալելու.Kathimerini
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում (չճանաչված) ներկա կլինի 1974 թվականին Կիպրոս թուրքական զորքերի ներխուժման տարեդարձին նվիրված արարողությանը, գրում է Ahval թերթը և հավելում, որ դրա նպատակն է օկուպացիայի մասին հիշեցումը՝ առանց երկու կողմերի միջև խաղաղ բանակցությունները տապալելու։
Ըստ հունական Kathimerini թերթի՝ Արևմուտքը, բանակցությունները շարունակելու հարցում, ճնշում է գործադրում․ ենթադրաբար դրանք կշարունակվեն սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովից հետո։ Միևնույն ժամանակ ուրբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Իբրահիմ Քալինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խորհրդական Ջեյք Սալիվանի միջև կայացած հեռախոսազրույցը ցույց է տալիս Անկարայի կողքին լինելու պատրաստակամությունը։
Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահի հաղորդակցման հարցերով տնօրեն Ֆահրեթին Ալթունը աջակցություն է հայտնել Կիպրոսում 2 պետությունների ստեղծմանը։
«Երկու կողմերը չեն կարող միասին նույն հարկի տակ ապրել։ Մենք պետք է իրատես լինենք, եթե չենք ուզում այս վեճը մեր երեխաներին փոխանցել», - ասել է Ալթունը։