Ադրբեջանի իշխանամետ թերթում ակնհայտ լցոնման պատկերով լուսանկար է հայտնվել
Հետաքրքիր նյութ է հայտնվել ադրբեջանական «Xalq» թերթում: Նյութին կցված է մի լուսանկար, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են քվեարկում երկու տղամարդ Սումգայիթ քաղաքի ընտրատեղամասերից մեկում: Երկուսն էլ զույգ ձեռքերում քվեաթերթիկներ ունեն և պատրաստվում են դրանք նետել քվեատուփի մեջ: Փաստորեն դասական լցոնման դեպքը անմահացել է լուսանկարչի ձեռքով: Նշեմ, որ «Xalq» թերթը համարվում է իշխանամետ, և ամենահետաքրքիրն այ է, որ այս նյութի վերնագրում նշվում է, որ ընտրողները քվեարկել են զարգացման ու լավ օրերի օգտին: Ճիշտ է, այնուհետև այդ նյութը հեռացվել է կայքից, սակայն «Musavat» թերթի աշխատակիցները հասցրել են screenshot-ի միջոցով պահպանել լուսանկարը: Ահա այն:
Սարգիս Ասատրյան. Ֆեյսբուք