Պուտինը և Ալիևը կքննարկեն ԼՂ հարցով պայմանավորվածությունների իրականացումը
Այսօր՝ հուլիսի 20-ին Մոսկվայում տեղի կունենան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բանակցությունները: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ենթադրվում է քննարկել ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա ամրապնդման առանցքային հարցերը՝ շեշտը դնելով առեւտրաներդրումային եւ մարդասիրական համագործակցության վրա:
Ծրագրվում է կարծիքներ փոխանակել ակտուալ տարածաշրջանային խնդիրների շուրջ: Հիմնական ուշադրությունը կհատկացվի 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ 2021 թվականի հունվարի 11-ին ԼՂ հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների պայմանավորվածությունների իրականացմանը, ինչպես նաեւ տրանսպորտային կապերի ապաարգելափակմանն ու տնտեսության զարգացմանն ուղղված խնդիրների որոշմանը»,-նշվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: