ժերար Դեպարդյեն որոշել է ամուսնանալ Մոսկվայում
Ֆրանսիացի հայտնի դերասանի շուրջ տարբեր լուրեր են պտտվում: Հիշեցնենք, որ նրան տրվել էր Ռուսաստանի քաղաքացիություն: Այս անգամ մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ նա դեկտեմբերի ամսին Մոսկվայի ԶԱԳՍ-երից մեկում ամուսնանում է: Ֆրանսիացի դերասանի ռուսական կյանքը բուռն զարգացում է ապրում: Նա ոչ միայն բնակարաններ է ձեռք բերել, այլ նաև դարձել է պատվավոր չեչեն, բացի այդ որոշել է ամուսնանալ Մոսկվայում: Ամուսնության օրը, սակայն, դեռ հայտնի չէ:
Ամենահետաքրքիրն այն է, որ ինքը դերասանը տեղյակ չէ իր սեփական ամուսնության մասին: Շատ հնարավոր է, որ նման երկրպագուները նման եզրակացության հանգել են այն պատճառով, որ դերասանը նկարներից մեկում անձնագիրը ձեռքում է: Առաջիկա ժամանակներս ամեն ինչ պարզ կդառնա: