Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 24.633 դեպք
Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 24.633-ով: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 5.982.766-ի:
Հարաբերական արտահայտմամբ, նոր դեպքերի աճը կազմել է 0.41 տոկոս:
Մեկ օրում Մոսկվայի մարզում հայտնաբերվել է վարակի 2.504 դեպք, Սանկտ Պետերբուրգում՝ 1.938, Նիժնի Նովգորոդի մարզում՝ 531, Կրասնոյարսկի երկրամասում՝ 492, 485-ական` Վորոնեժի եւ Սվերդլովսկի մարզերում: Ներկայումս երկրում բուժումը շարունակում է 468.483 մարդ:
Մեկ օրվա ընթացքում մահացությունների թիվն ավելացել է 719-ով, ընդ որում երկրում երկու շաբաթ շարունակ երկրում օրական ավելի քան 700 մարդ է մահանում: Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից հաղորդվել է 149.138 մահվան դեպքի մասին: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի է որոշել միայն համաճարակի ավարտից հետո) մնացել է 2.49 տոկոս մակարդակի վրա, հետեւում է շտաբի տվյալներից:
Կորոնավիրուսից ապաքինված ռուսների թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել է 18.764-ով: Ընդհանուր առմամբ, արդեն ապաքինվել է 5.359.995 մարդ:
Շտաբի տվյալների համաձայն՝ դուրս գրված հիվանդների մասնաբաժինը նվազել է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 89,6 տոկոսի մակարդակը: