Սերխիո Ռամոս. Մեսիի համար միշտ տեղ կգտնվի իմ թիմում
Ֆրանսիական ՊՍԺ-ի նորեկ, Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Սերխիո Ռամոսը կարծիք է հայտնել կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի մասին:
«Ինձ դուր է գալիս խաղալ լավագույն ֆուտբոլիստների հետ, իսկ Մեսին լավագույններից մեկն է: Բազմիցս նշել եմ, որ նրա համար միշտ տեղ կլինի իմ թիմում:
Չնայած նրան, որ Նեյմարը խաղացել է «Բարսելոնայում», իսկ ես՝ «Ռեալում», մենք ունենք լավ հարաբերություններ: Նա ինձ հաղորդագրություններ էր գրում՝ համոզելով տեղափոխվել ՊՍԺ: Գնահատում եմ այդպիսի վերաբերմունքը»,- իսպանացի պաշտպանի խոսքը մեջբերում է TNT Sports-ը:
Հիշեցնենք, որ 16 տարի «Ռեալում» անցկացրած Սերխիո Ռամոսի պայմանագիրն Արքայական ակումբի հետ ավարտվել էր հունիսի 30-ին, և նա ազատ գործակալի կարգավիճակում է միացել ՊՍԺ-ին, որի կազմում հանդես կգա 4 համարի մարզաշապիկով: 35-ամյա իսպանացին ֆրանսիական ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր: