Անաստասիա Վոլոչկովան հաղորդում է ներկայացրել Մեծ թատրոնի դեմ՝ թոշակ ստանալու համար
Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան փորձում է իր օգտին դարձնել տասնութ տարի առաջ Մեծ թատրոնից իրեն հեռացնելը։ Աստղը դատախազություն է դիմել՝ նպաստ ստանալու համար։
Նախկին պրիմա պարուհին փորձում է ապացուցել, որ ապօրինաբար ազատվել է աշխատանքից՝ առանց աշխատավարձի վճարման։ Բացի այդ՝ նա չի կարողանում թոշակ ձեւակերպել, քանի որ հաստատված չէ աշխատանքային ստաժը։
Նա նշել է, որ վեճ ունի ոչ թե գումարի, այլ այն պատճառով, որ թատրոնի ղեկավարությունն իր հետ անարդար է վարվել։
«Այսօր իմ եւ իմ փաստաբանի՝ Եվգենի Կորչագոյի կողմից հերթական հաղորդումն է ներկայացվել դատախազություն Մեծ թատրոնի եւ իմ, այլ արտիստների եւ պետության դեմ ապօրինի գործողությունների համար»,- Ինստագրամյան էջում հայտարարել է բալետի պարուհին։
Հաղթանակի դեպքում Վոլոչկովան կարող է թոշակ ձեւակերպվել, սակայն դրա չափը հնարավոր չէ համեմատել աստղերի հոնորարների հետ։ Ամեն դեպքում, բալետի արտիստը մտադիր չէ ընկրկել․ նա ընդգծել է, որ թատրոնի հետ վեճը սկզբունքի հարց է։
Գրառումը և լուսանկարը՝ այստեղ: