Ընտանեկան կադրեր. Հռիփսիմե Հակոբյանը՝ փոքրիկ որդու հետ
Հռիփսիմե Հակոբյանը հունիսին երկրորդ անգամ մայր է դարձել․ երգչուհին լույս աշխարհ է բերել իր ու Մարտին Մկրտչյանի երկրորդ որդուն։
Այսօր երիտասարդ մայրիկը փոքրիկի հետ ջերմ լուսանկար է հրապարակել։ Կադրերում Հռիփսիմեն գրկել է փոքրիկին: Երգչուհին բեժ գույնի հագուստ է կրում, հավաքել է մազերն ու արեւային ակնոց ընտրել։ Հետեւորդները շտապել են բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել նրանց։
Օրեր առաջ երգչուհին ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Երգչուհին պատկերված էր ամուսնու՝ Մարտին Մկրտչյանի եւ իրենց որդու՝ Լեոյի հետ։ Նրանք ջերմ գրկախառնված էին։ Հռիփսիմեն լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրանց դրական խոսքեր էին ուղղել․ «Գեղեցիկ ընտանիք»։