Մաուրիցիո Սարին վիճել է «Լացիոյի» երկրպագուների հետ
Իտալական «Լացիոյի» նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մարզումներից մեկի ժամանակ վիճել է երկրպագուների հետ: Իտալացի մասնագետին դուր չի եկել, որ երկրպագուներն անպատվել են «Լացիոյի» Կոսովոյի հավաքականի հարձակվող Վեդատ Մուրիքիին:
Սարին ֆանատներին հայտնել է, որ եթե նրանք շարունակել վիրավորական արտահայտությունները, ապա ստիպված կլինեն լքել մարզադաշտը: Երկրպագուներն ուրախությամբ են ընդունել մարզիչի ասածը:
Հիշեցնենք, որ Վեդատ Մուրիքին 2020-ին է միացել «Լացիոյին», որը մոտ 20 միլիոն եվրո է վճարել նրան ձեռք բերելու համար: Ավարտված մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը մասնակցել է 34 հանդիպման և խփել 2 գոլ:
Difesa del gruppo. #Sarri. E io #Muriqi l’ho sempre criticato. Ma questo gesto del #comandante va oltre. @OfficialSSLazio pic.twitter.com/nSUeioNs3k
— Emiliano Bernardini (@Il_Berna82) July 17, 2021