«Մենք երբեք ընկերուհիներ չենք եղել, բայց ես միշտ ցանկանում էի շփվել նրա հետ». Քսենիա Բորոդինան՝ կոմայի մեջ գտնվող Մաքսիմի մասին
Երգչուհի Մաքսիմն արդեն մեկ ամիս է՝ արհեստական կոմայի վիճակում է։ Նրա վիճակը կայուն ծանր է, իսկ բժիշկները ոչ մի կանխատեսում չեն անում։ Երկրպագուների հետ միասին 2000-ականների աստղի համար անհանգստանում են շոու-բիզնեսի գործընկերները, որոնց թվում է նաեւ Քսենիա Բորոդինան։ «Դոմ 2»-ի աստղը նշել է, որ ճանաչում է արտիստին։
«Մենք երբեք ընկերուհիներ չենք եղել, բայց ես միշտ ցանկանում էի շփվել նրա հետ։ Պարզապես այդ ժամանակ տեղի չունեցավ։ Սակայն հանդիպելու դեպքում միշտ խոսում էինք, կարծես միշտ ճանաչած լինեինք իրար։ Նա ավագ դստերը լույս աշխարհ է բերել իմ ծննդյան օրը, իսկ ես՝ Մարուսյային՝ նրա ծննդյան օրը։ Ես հավատում եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Բոլոր վատ մտքերը հեռուն եմ ուղարկում։ Եվ երբ ամեն ինչ լավ լինի, պարտադիր կզանգահարեմ ու կասեմ, որ նա աշխարհի ամենաուժեղ աղջիկն է»,- նշել է Քսենիա Բորդինան՝ պատասխանելով Ինստագրաման էջի հետեւորդների հարցերին։
Բորոդինան ընդգծել է՝ մեծ հույս ունի, որ Մաքսիմը կապաքինվի։