Օլիմպիական ավանի «հակասեքս» մահճակալները ստվարաթղթից են
Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն Օլիմպիական ավանի համարներում օլիմպիականների համար նախատեսված մահճակալները պատվիրել է ստվարաթղթից, որպեսզի մարզիկները չկարողանան զբաղվել սեքսով, հաղորդում է Explica-ն։
Մահճակալը դժվարությամբ դիմանում է 200 կգ քաշի, իսկ կտրուկ շարժումներից կոտրվում է։ Խաղերից հետո դրանք կվերամշակվեն։ Airweave ընկերությունը Օլիմպիական ավանի համար պատրաստել է «հակասեքս» պայմանական անվանումով 18 հազար մահճակալ։
Բացի այդ Օլիմպիական ավանում մարզիկներին չեն տրամադրի պահպանակներ։ Նախկինում Օլիմպիական խաղերում դրանք մարզիկներին բաժանել են անվճար։
Կորոնավիրուսի վարակման տեմպի աճի հետեւանքով Տոկիոյում հուլիսի 12-ից օգոստոսի 8-ը արտակարգ դրության ռեժիմ է։ Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։