ՕՊԵՔ+ը չի կարող անտեսել Իրանի վերադարձը դեպի նավթային շուկա. Զանգանե
Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն հայտարaրել է, որ ՕՊԵՔ+ի այսօրվա հանդիպման ընթացքում ընդունված որոշումը չի հանգեցնի նավթի գների աճին՝ հավելելով, որ բարձր գները չեն աշխատի՝ ի նպաստ խմբի երկարաժամկետ հեռանկարում, հաղորդում է SHANA-ն:
Զանգանեն արել է այդ հայտարարությունը կիրակի կայացած տեսակոնֆերանսի ժամանակ՝ հայտարարելով, որ ՕՊԵՔ+ի անդամները որոշել եմ ամեն ամիս վերադարձնել շուկա օրական 400 000 բարել հում նավթ մինչեւ 2022 թվականի դեկտեմբեր:
Նա ընդգծել է, որ Իրանի վերադարձը շուկայում չի ազդի նավթի հայթայթման վրա, եւ ՕՊԵՔ+ը չի կարող անտեսել նրա վերադարձը:
Խոսելով նավթի շուկայի վրա այսօրվա հանդիպման ազդեցության մասին՝ Զանգանեն հայտարարել է, որ այն կհանգեցնի գնաճին եւ պահանջարկի դիսբալանսին ու առաջարկներին: