Բրիթնի Սփիրսը հայտարարել է ելույթներից լիակատար հրաժարվելու մասին
Ամերիկացի փոփ աստղ Բրիթնի Սփիրսը հայտարարել է, որ հրաժարվում է ելույթ ունենալ, քանի դեռ նրա կյանքն ու կարիերան վերահսկում է հայրը: Ավելի լավ է, ասել է նա, երկրպագուների համար պարել տեսախցիկի առջեւ իր սենյակում, քան կանգնել բեմի վրա` օտարների ցուցումով:
Ինչպես հայտնի է, Ջեյմս Սփիրսը նշանակվել է դստեր խնամակալ եւ վերջին 13 տարիներին հենց նա է որոշումներ կայացնում երգչուհու համար։ Երգչուհին, որը փորձում է դատարանի միջոցով պաշտպանել իր գործունակությունը, հայտնել է բեմից հեռանալու մասին Instagram-ում հուզական գրառման միջոցով:
Գրառումը և լուսանկարը՝ այս հղումով:
«Ես չեմ պատրաստվում հանդես գալ բեմերում մոտ ապագայում, քանի դեռ իմ հայրը ղեկավարում է այն, թե ինչ եմ ես կրում, ասում եմ, անում կամ կարծում։ Ես դա արել եմ վերջին 13 տարիների ընթացքում ... Եվ ոչ, ես չեմ պատրաստվում պայծառ դիմահարդարում անել եւ կրկին բեմ բարձրանալ, երկար տարիներ ես չեմ կարողանում նույնպես կատարել իմ երգերի ռեմիքսները եւ խնդրել ներառել իմ նոր երաժշտությունը իմ շոուի մեջ՝ երկրպագուներիս համար ... այնպես որ, ես հեռանում եմ․․․ Խնամակալությունը սպանել է իմ երազանքները», - գրել է Բրիթնի Սփիրսը։
Երգչուհուն վիրավորել է այն, որ քույրը կատարել է նրա երգերը։ Մտերիմ մարդիկ եւ «աջակցության համակարգը» երգչուհուն վիրավորել են։ Արտիստուհու խոսքով՝ այն ամենը, ինչ իր մոտ մնացել է, հույս է, որն ամեն օր փորձում են սպանել՝ հիշեցնելով, օրինակ, անցյալում տեղի ունեցած նվաստացուցիչ պահերը։
Այս շաբաթ Լոս Անջելեսի դատարանը Սփիրսին թույլ է տվել ինքնուրույն փաստաբան վարձել՝ նրա նկատմամբ խնամակալության գործում շահերը ներկայացնելու համար: Երգչուհու նոր ներկայացուցիչ Մեթյու Ռոզենգարտը հայտարարել է, որ պահանջելու է դադարեցնել Ջեյմս Սփիրսի խնամակալությունը դստեր նկատմամբ: