Ռոբոտաշինության միջազգային Օլիմպիադան ու «Սոֆթբոտ» ցուցահանդեսը (Ֆոտոշարք)
Հուլիսի 18-ին, «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ ուSoftconstruct ընկերության գործընկերությամբ Կովկաս համալիրում տեղի է ունենում միջազգային հայտնի մրցույթի՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլը:
Հայաստանում արդեն 6-րդ անգամ անցկացվող ռոբոտաշինության հանրահայտօլիմպիադան այս տարի հանդես է գալիս նոր ձևաչափով:
Օլիմպիադայի շրջանակներում տեղի է ունենում նաև «Սոֆթբոտ» ռոբոտաշինության ցուցահանդեսը: Ցուցահանդեսում այս պահին ներկայացված են հայկական առաջատար ընկերությունների ռոբոտաշինականվերջին նվաճումներն և նորարարական տեխնոլգիաները:
ՌՀՕ-ի հայաստանյան փուլին մասնակից 18 թիմերը այս տարի մրցում են «PowerBots – Էներգետիկայի ապագան» թեմատիկայի ներքո՝ նպատակ ունենալով կատարելվերականգնվող էներգիայի գործածմանն ուղղված առաջադրանքներ:
Ըստ այօրվա օլիմպիադայի արդյունքների՝ բարձր ցուցանիշ գրանցած թիմերը կստանան խրախուսական մրցանակներ, իսկ գլխավոր մրցանակը կլինի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլում Հայաստանը ներկայացնելու հնարավորությունը:
Ռոբոտաշինության միջազգային օլիմպիադան ու «Սոֆթբոտ» ցուցահանդեսըառանձնահատուկ նախաձեռնություն են՝ ուղղված Հայաստանում ինժեներական ուտեխնոլոգիական մտքի զարգացմանն ու ոլորտում նորարարական լուծումներիբացահայտմանը: