Աշխարհի Գավաթ. Հայկ Մարտիրոսյանը հաղթեց ադրբեջանցի ուժեղագույն գրոսմայստեր Մամեդյարովին
Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը ՖԻԴԵ-ի Աշխարհի Գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում փայլուն հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ. Մարտիրոսյանը 29-րդ քայլում Մամեդյարովին ստիպել է հանձնվել:
Մարտիրոսյանը Սոչիում ընթացող աշխարհի Գավաթի խաղարկությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականի՝ պայքարի մեջ մնացած միակ ներկայացուցիչն է:
Մարտիրոսյանը նախորդ տուրում ոչ-ոքի էր խաղացել Թուրքիայի ուժեղագույն գրոսմայստեր Յլմազ Մուստաֆայի հետ և նվաճել 3-րդ շրջանի ուղեգիր:
Հիշեցնենք՝ կանանց մրցաշարում պայքարի մեջ է մնացել միայն Էլինա Դանիելյանը. նա 3-րդ շրջանի պարտիայում մրցում է Ղազախստանի ներկայացուցիչ Դինարա Սադվոկասովայի հետ: