Մեծ Բրիտանիայի վարչապետն ու գանձապետն ինքնամեկուսացել են
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և գանձապետ Ռիշի Սունաքը ինքնամեկուսացել են առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդի հետ հանդիպումից հետո:
Այս մասին հայտնում է BBC News-ը՝ նշելով, որ ինքնամեկուսացման որոշումը կայացվել է, երբ առողջապահության նախարարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
«Չափազանց կարևոր է, որ յուրաքանչյուրի համար նույն կանոնները գործեն, այդ իսկ պատճառով պատրաստվում եմ ինքնամեկուսանալ մինչև հուլիսի 26-ը»,- հայտնել է Բորիս Ջոնսոնը:
Նշվում է, որ վարչապետն այժմ հեռավար հանդիպումներ կանցկացնի և կաշխատի մեկուսացած ռեժիմով: