Գոռ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի Գավաթում
Ձյուդոիստ Գոռ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել հուլիսի 17-18-ը Ռումինիայի Բուխարեստ քաղաքում անցկացված պատանիների Եվրոպայի գավաթի մրցաշարում: 81 կգ քաշայինների պայքարում Կարապետյանը 5 հաղթանակ է տարել ու մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրել:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 73 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրեաս Հարությունյանը գրավել է 7-րդ տեղը:
Ձյուդոի Եվրոպայի Գավաթի մրցաշարին մասնակցել է 26 երկրի 203 մարզիկ:
Պատանիների Հայաստանի հավաքականը, ավագ մարզիչ Գոռ Հարությունյանի գլխավորությամբ, այս մրցաշարին մասնակցել է հետևյալ կազմով՝
Աղասյան Դավիթ 50կգ
Թորոսյան Արտակ 66 kg
Հարությունյան Անդրեաս 73 կգ
Կարապետյան Գոռ 81 կգ