ԱՄՆ-ը Վրաստանին կնվիրաբերի Pfizer պատվաստանյութի կես միլիոն դոզա
«Վերջին օրերին նկատվում է կորոնավիրուսի դեպքերի աճ, և այս իրավիճակում հիմնական լուծումը պատվաստումն է», – լրագրողներին ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Նրա խոսքով ՝ մեկ միլիոն դոզա չինական արտադրության Sinovac և Sinopharm պատվաստանյութերն արդեն Վրաստան են ,իսկ Pfizer պատվաստանյութը մուտք է գործում փուլ առ փուլ:
«Sinovac և Sinopharm պատվաստանյութերի մեկ միլիոն դոզան արդեն գտնվում է Վրաստանում, և սկսվել է Pfizer պատվաստանյութերի միլիոնավոր դոզաների փուլային առաքումը:Դրա խմբաքանակները կժամանեն Վրաստան յուրաքանչյուր հանգստյան օրերին: Բացի դրանից,ԱՄՆ կառավարությունը որոշում է կայացրել նվիրել Pfizer- ի կես միլիոն դոզա, որը մենք կստանանք առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում », – ասել է վարչապետը:
Ըստ նրա ՝ անհրաժեշտ է, որ բոլոր քաղաքացիները քաղաքացիական պատասխանատվություն ցուցաբերեն ու պատվաստվեն: