ՕՊԵՔ+ը երկարաձգել է նավթի հարցով համաձայնագիրը մինչեւ 2022 թվականի վերջ
Վիեննայում նախարարների նիստի արդյունքում ՕՊԵՔ+ միությունը մինչեւ 2022 թվականի վերջ երկարաձգել է նավթի հայթայթման գործարքը, հաղորդում է ՌԻԱ Նովոտսի-ն:
նախարարների նիստի արդյունքում ՕՊԵՔ+ միությունը մինչեւ 2022 թվականի վերջ երկարաձգել է նավթի հայթայթման գործարքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Օգոստոսից նավթի հայթայթման թույլատրելի ծավալը կավելանա օրական 400 հազար բարելով, քանի դեռ սահմանափակումները չեն թուլացել: ՕՊԵՔ+ անդամ երկրների՝ նավթի հայթայթման մասին պայմանավորվածությունը կգործի մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: Դեկտեմբերին պլանավորվել է գնահատել շուկայի վիճակն ու ՕՊԵՔ+ում ներառված երկրներում իրավիճակը:
Համաձայնագիրը կնքելու հիմնական խոչընդոտն էր ԱՄԷ-ի համար նավթի հայթայթման բազային մակարդակի բարձրացումը: Այժմ այն սահմանվել է օրական 3,168 միլիոն բարելի չափով, սակայն Էմիրատները պնդում էին մինչեւ 3,8 միլիոն բարել հասցնելու ուղղությամբ: Արդյունքում ՕՊԵՔ+ երկրները պայմանավորվել են մինչեւ 2022 թվականի մայիս բարձրացնել ԱՄԷ-ի համար բազան օրական շուրջ 330 հազար բարելի չափով, իսկ Քուվեյթի համար՝ 150 հազար բարելի չափով: