Բավարիայի կիսապաշտպանը կարող է հեռանալ թիմից
«Բավարիայի» կիսապաշտպան Կորենտին Տոլիսոն կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Bild- ը:
Մյունխենցիները պատրաստ են ֆրանսիացուն վաճառել 20 միլիոն եվրոյով:
«Յուվենտուսն» ու «Նապոլին» ցանկանում են գնել 26-ամյա կիսապաշտպանին, սակայն իտալական ակումբները պատրաստ չեն վճարել պահանջվող գումարը:
Նշենք, որ Տոլիսոն եւս մեկ տարով պայմանագիր ունի Մյունխենի «Բավարիայի» հետ: