Սիրիայում ամերիկյան դրոնը հարձակվել է պարեն տեղափոխող բեռնատարի վրա
Ամերիկյան անօդաչուն հրթիռային հարվածներ է հասցրել պարեն տեղափոխող բեռնատարի ուղղությամբ Սիրիայի Դեր Զոր նահանգի վրա, հաղորդում է SANA-ն:
«Դեր Զոր հարավ-արեւելյան նահանգում ամերիկյան օկուպանտները անօդաչուի օգնությամբ հարվածել են պարենամթերքով բեռնատարի վրա, մեքենան ջախջախվել է»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄՆ զինվորականները ենթարկվել են հրաձգության Դեր Զոր նահանգի «Կոնոկո» նավթի հանքավայրի հարեւանությամբ, որը գտնվում է ԱՄՆ ռազմական բազայի հարեւանությամբ: