ՌԴ-ում 4-րդ շաբաթն անընդմեջ թարմանում է «Քովիդ-19»-ից մահացության առավելագույն ցուցանիշը
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման ցուցանիշը վերջին 7 օրում գործնականում դադարել է աճել, սակայն աճում է մահացության ցուցանիշը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, մեջբերելով կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները, 4-րդ շաբաթն անընդմեջ թարմանում է «Քովիդ-19»-ից մահացության առավելագույն ցուցանիշը:
Ռուսաստանում հիվանդացության աճը դանդաղել է. հուլիսի 12-18-ը շտաբից հայտնել են վարակման 174 800 դեպքի մասին, որը 1,4 տոկոսով է ավելի նախորդ յոթօրյա ժամանակահատվածի ցուցանիշից: Նախորդ շաբաթ գրանցված ցուցանիշի աճը կազմել էր 8 տոկոս, իսկ դրան նախորդող շաբաթվանը՝ մոտ 19 տոկոս:
Համավարակի սկզբից ի վեր երկրում արձանագրվել է վարկման 5 958 133 դեպք, որը կազմում է բնակչության 4 տոկոսից փոքր-ինչ ավելին:
Հուլիսի 12-18-ը կորոնավիրուսային հիվանդությունունից մահացել է 5417 մարդ, ինչը նոր առավելագույն ցուցանիշ է արդեն 4 շաբաթ շարունակ:
Վերջին 7 օրում մահացության ցուցանիշը 2,47 տոկոսից հասել է 2,49 տոկոսի: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում «Քովիդ-19»-ից մահացել է 148 419 մարդ: