Ամերիկյան անօդաչուն Սիրիայում ավիահարված է հասցրել սննդամթերք տեղափողող մեքենային
Ամերիկյան անօդաչուն հարված է հասցրել սննդամթերք տեղափողող բեռնատարի ուղղությամբ Սիրիայի Դեր Զոր նահանգում՝ Իրաքի հետ սահմանի մոտակայքում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «ՍԱՆԱ» սիրիական պետական լրատվամիջոցին:
Աղբյուրի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Ալ-Բուքեմալ քաղաքի Էս-Սուվեյդա շրջանում: Բեռնատարը ոչնչացվել է, սակայն մարդկանց շրջանում տուժողներ չկան:
ԱՄՆ զինված ուժերը վերահսկողություն են սահմանել Սիրիայի հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջաններում՝ Դեր Զոր, Հասակա և Ռաքքա նահանգներում, որտեղ տեղակայված են գազի և նավթի խոշոր հանքավայրերը: Պաշտոնական Դամասկոսն իր երկրի տարածքում ԱՄՆ ներկայությունը բազմիցս անօրինական է անվանել: