Ալիսոնը նոր պայմանագիր կկնքի Լիվերպուլի հետ
Անգլիական «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը մինչև 2026 թ. նոր պայմանագիր կկնքի արդեն հարազատ դարձած ակումբի հետ:
Հաղորդվում է, որ Բրազիլիայի հավաքականի 28-ամյա դարպասապահի ու «Լիվերպուլի» միջև բանակցությունները գտնվում են վերջնական փուլում:
Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ նոր համաձայնագիրը կկնքվի առաջիկա շաբաթների ընթացքում: Ալիսոնի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թ.: