Կալիֆոռնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ Օվկիանոսում՝ Կալիֆոռնիա նահանգի ափերի մերձակայքում, հաղորդում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:
Էպիկենտրոնը գտնվել է դեպի հարավ-արեւմուտք՝ Յուրիք քաղաքից 60 կմ հեռավորության վրա, որտեղ բնակվում է շուրջ 27 հազար մարդ:
Տարերային աղետի օջախը գտնվել է 27 կմ խորության տակ: Ցունամիի վտանգի մասին չի հաղորդվում։