Բեզոսի ընկերությունը ստացել է դեպի տիեզերք զբոսաշրջային թռիչքի լիցենազիա
ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունը լիցենզիա է տրամադրել Blue Origin ընկերությանը մարդկանցով լի New Shepard տիեզերանավով թռիչքներ իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ փորձերի ընթացքում ընկերությանը հաջողվել է հաստատել, որ New Shepard-ի ապարատային և ծրագրային ապահովումն աշխատում է անվտանգ և անխափան։
Առաջին ենթաուղեծրային թռիչքը նախատեսված է հուլիսի 20-ին։ Դրան կմասնակցեն Amazon և Blue Origin ընկերությունների ղեկավար Ջեֆ Բեզոսն ու նրա եղբայր, 82-ամյա ամերիկացի կին օդաչու Ուոլի Ֆրանկն ու աճուրդում 28 մլն դոլարով տոմս ձեռք բերած անձը։